Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
LinkedIn-ում անձի ինքնության և աշխատանքի վավերացումը՝ անվճար
13/04/2023 20:01
Կիսվել

LinkedIn-ում անձի ինքնության և աշխատանքի վավերացումը՝ անվճար

LinkedIn-ը համագործակցում է ամերիկյան CLEAR անվտանգության հարթակի հետ՝ իր օգտատերերի համար անձի ինքնության վավերացում ապահովելու համար: Արդեն ապրիլից օգտատերերն իրենց հաշվում կարող են ակտիվացնել CLEAR-ի կողմից անձի ինքնությունը հաստատումը։ Անհրաժեշտ է միայն տրամադրել կառավարության կողմից տրված անձի ID-ն և հեռախոսահամարը:

Ամբողջ աշխարհում LinkedIn-ի օգտատերերը իրենց աշխատանքային էլեկտրոնային հասցեով կկարողանան ցույց տալ, թե որ ընկերությունում են աշխատում։ Աշխատանքի վայրը հաստատելու համար պետք է մուտքագրել ձեր աշխատանքային էլեկտրոնային հասցեին ուղարկված հաստատման ծածկագիրը ։ LinkedIn-ը նշում է, որ այս գործառույթն աշխատում է հարթակի ավելի քան 4000 ընկերությունների դեպքում միայն։ Պլատֆորմը նախատեսում է ժամանակի ընթացքում այս տարբերակը հասանելի դարձնել ավելի շատ ընկերությունների համար:

Ի տարբերություն Twitter-ի և Meta-ի, որոնք միավորում էին վավերացումը հավելյալ գործառույթներով՝ LinkedIn-ը նախընտրում է իր վավերացման գործառույթներն կիրառել հիմնականում օգտատերերի ինքնությունը հաստատելու վրա՝ հույս ունենալով կեղծ հաշիվների դեպքում երաշխավորել լրացուցիչ պաշտպանություն:

Twitter-ի վճարովի վավերացումը միացված է իր Blue բաժանորդագրությանը և արժե ամսական 8 դոլար, իսկ Meta-ի վավերացումը՝ Meta Verified-ը, հասանելի է Instagram-ում և Facebook-ում։ Այն արժե ամսական 11,99 դոլար վեբում և 14,99 դոլար՝ բջջային հեռախոսի դեպքում:

LinkedIn-ը հայտարարել է, որ իր վավերացումը պետք է հասանելի լինի բոլորին, ուստի՝ անվճար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43