ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ նախկին վարչապետ, Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը ՌԴ Լենինգրադի շրջանի ջրագծի համակարգի ներդրումային ծրագրում կներդնի 1 մլրդ ԱՄՆ դոլար (30 մլրդ ռուբլի): Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Արմեն Սարգսյանն ու ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը: Այս մասին գրում է «Դելովոյ Պետերբուրգ» (Деловой Петербург) թերթը:
Ըստ պաշտոնական աղբյուրների` ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 50 մլրդ ռուբլի:
Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանի Knightsbridge ընկերությունը համագործակցում է համաշխարհային մի շարք խոշոր ներդրումային և ապահովագրական ընկերությունների, այդ թվում և` Goldman Sachs-ի, Merrill Lynch-ի, Credit Suisse-ի եւ HSBC-ի հետ: