Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
14/03/2012 12:12
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

2011 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Beeline ապրանքանիշը («ՎիմպելԿոմ Լթդ»), գրանցել է զուտ գործառնական եկամուտների աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` աճը հիմնականում պայմանավորվել է բջջային կապի ծառայությունների ոլորտում գրանցված դրական զարգացումներով:

Ներկայացված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն`  2011 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «ԱրմենՏել» ընկերության զուտ գործառնական եկամուտներն աճել են 2%-ով և կազմել 17.49 մլրդ ՀՀ դրամ (46 մլն ԱՄՆ դոլար), որից շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարը ձևավորվել է բջջային կապի ծառայությունների ոլորտում, 26 մլն ԱՄՆ դոլարը`  ֆիքսված հեռախոսային կապի ոլորտում:

Ամբողջ 2011 թվականի արդյունքներով «ԱրմենՏել» ընկերության տարեկան զուտ գործառնական եկամուտը կազմել է 70.54 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 4% աճ: 

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերության բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կազմել է 765 հազար: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 14%-ով:

Նշենք նաև, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ARPU ցուցանիշը (մեկ բաժանորդին բաժին ընկող եկամուտը) կազմել է 7.6 դոլար (շուրջ 2887 դրամ):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52