ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ի ՀԵՏ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջության պետական ապահովագրության պայմանագիր` ընտրելով առաջարկվող ապահովագրական փաթեթներից մեկը:
Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից տրամադրված կտրոնը, պետական մարմնի կամ պետական կազմակերպության աշխատակցի անձնագիր, ընտանիքի անդամի անձնագիրը, եթե ապահովագրվում է նաև աշխատակցի ընտանիքի անդամը: