ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ` 2 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Այսօր` մարտի 15-ին, տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10172218 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 680 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 280 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 400 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 679 825 579 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.7340 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութունը` 15.8400 տոկոս: Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: