Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՊԵԿ. Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է
19/04/2023 11:33
Կիսվել

ՊԵԿ. Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հարկ վճարողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը սերտորեն շաղկապված է հարկ վճարելու մշակույթի ամրապնդման ու զարգացման հետ: Պարտաճանաչորեն վճարելով հարկերը՝ քաղաքացին հղում է յուրատեսակ ուղերձ, որ իր համար կարևոր է պետության կայուն զարգացումն ու հարատևության ապահովումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության կարևոր թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելը, ինչպես նաև՝ հարկ վճարողների և հարկային մարմնի միջև փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Քաղաքացու վճարած հարկերի հետագա ճակատագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ևս պետության առանցքային պարտավորություններից է, որը թույլ է տալիս խորացնել փոխվստահության մթնոլորտը:

Պետական եկամուտների կոմիտեի ուղերձը գործարարներին հստակ է. բարեխղճությունը մշտապես կխրախուսվի և կարժանանա պետության առանձնահատուկ գնահատանքին, իսկ օրենքը շրջանցելու բոլոր փորձերը հետևողականորեն կկանխվեն:

Պետությունն իր հերթին անելու է հնարավորը գործարարների համար ընթացակարգերն առավել պարզեցնելու և պետության հետ շփումն առավել հարմարավետ դարձնելու համար:

Կարող եմ վստահեցնել, որ կարգապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը աննկատ են լինելու:

Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է, որպեսզի արագ զարգացող աշխարհում հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, տարեցտարի ավելացնեն շրջանառության ծավալներն ու պետության հետ ձեռք-ձեռքի տված խորացնեն գործընկերային հարաբերությունները:

Անձամբ ես կարևորում և բարձր եմ գնահատում հարկ վճարողի նվիրումն ու վճարած յուրաքանչյուր դրամը, որն ուղղվում է համընդհանուր բարօրության ապահովմանը:

Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ բոլոր հարկ վճարողների առանցքային բնորոշիչները մշտապես լինեն բարեխղճությունը և օրինապահությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ և պայծառ ապագայի»:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98