Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՆԱԽԱՐԱՐ. ՄԻՆՉԵՎ 2015Թ.-Ը ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ
19/03/2012 10:37
Կիսվել

ՆԱԽԱՐԱՐ. ՄԻՆՉԵՎ 2015Թ.-Ը ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի առաջին նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Մամուլի ծառայությունից` նիստի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը և նշել է, որ իր ղեկավարած գերատեսչության ենթակայության ներքո ձևավորվել են երեք ճյուղային խորհուրդներ՝ պետություն-մասնավոր սկզբունքով: Վերջիններն ըստ ոլորտների քննարկելու են զարգացմանն ուղղված ծրագրային հեռանկարներն ու առաջարկությունները:

Նախարարն ասել է, որ արդյունաբերական ռազմավարությամբ մինչ 2015 թվականն արտահանման ծավալները նախատեսվում է կրկնապատկել՝ հասցնելով 2,1 միլիարդ դոլարի, իսկ մինչ 2020թ.-ը եռապատկել՝ հասցնելով 2,8-3,3 միլիարդի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հաշվետվությամբ՝ 2011թ.-ին արդյունաբերության աճը կազմել է 14,1 տոկոս, որն ապահովվել է ինչպես ավանդական, այնպես էլ նոր ճյուղերում արձանագրված զարգացումների շնորհիվ: Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը մոտեցել է 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 992 միլիարդ դրամ, ինչը մեր երկրի անկախ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունաբերության մասնաբաժինն աճել է նաև երկրի համախառն ներքին արտադարանքի մեջ. եթե 1-2 տարի առաջ այդ մասնաբաժինը կազմում էր ընդամենը 12-13 տոկոս, ապա ակնկալվում է, որ այն կանցնի 20 տոկոսը:

Տիգրան Դավթյանը նշել է, որ ամբողջությամբ ձևավորվել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման օրենսդրական հիմքը: Սպասվում է, որ առաջին ազատ տնտեսական գոտին պատրաստ կլինի գործունեություն ծավալել արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Նախարարի խոսքով՝ հաջողությամբ է իրականացվում նաև պետության կողմից մասնավոր հատվածին ցուցաբերվող օժանդակության գործընթացը: Մասնավորապես, երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը և նրանց կտրամադրվի Ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի հնարավորություն: Այս ամենի արդյունքում կիրականացվեն 85 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր:

Պետական ռեսուրսներից վարկավորման ծրագրերը ևս ակտիվ ընթացքի մեջ են: «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամարվել է 53 վարկ՝ 39 ընկերությունների, որի ընդհանուր ծավալը կազմել է 3,6 միլիարդ դրամ:

Այնուհետև, խորհուրդը հստակեցրել է ռազմավարության շրջանակներում գերակա ոլորտները՝ ճյուղային տարբերակով: Գերակա են համարվել՝ Ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, գինեգործության, ադամանդագործության՝ այդ թվում՝ ոսկերչության, զարդեղենի արտադրության և ժամագործության, ինչպես նաև թեթև արդյունաբերության՝ կոշիկի արտադրության ու մանածագործության ոլորտները: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայում մշակվել են առաջին երեք բնագավառներում զարգացման ծրագրերը: «Մյուս ոլորտներում ևս կմշակվեն ռազմավարական ծրագրեր: Սրանք այն ոլորտներն են, որոնք պատրաստ են մեզ հետ միասին այս հարթակում ծրագրեր իրականացնել»,- ասել է վարչապետը:

Օրակարգային երրորդ հարցով ներկայացվել են այն ուղղությունները, որտեղ պետությունը պատրաստ կլինի իր տեխնիկական և ֆինանսական աջակցությունը ցուցաբերել մասնավոր հատվածին: Մասնավորապես, նշվել է, որ պետությունն իր աջակցությունը կցուցաբերի հանրաճանաչ և միջազգային արդյունաբերական ընկերություններին հայաստանյան շուկա ներգրավման, տեղական ընկերություններին արտաքին շուկաներ դուրս գալու և միջազգային համագործակցություն ծավալելու, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, մասնագետների վերապատրաստման, արտերկրում առևտրական ներկայացուցչությունների համակարգի ընդլայնման գործում: Քննարկվել է նաև արտադրության և արտահանմանն ուղղված ծրագրերին պետական ռեսուրսներից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների որոշակի սուբսիսադավորման հարցը: Այն բոլոր գործիքները, որոնք կառաջարկի խորհուրդը՝ լինելու են համաֆինանսավորման սկզբունքով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12