ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 388.75 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 511.71 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և 13.30 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4.25 դրամով և կազմել 615.70 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 117.57 դրամով և կազմել 20722.68 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.27 դրամով և կազմել 403.33 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 4.95 դրամով և կազմել 20960.15 դրամ մեկ գրամի դիմաց: