
ՍԱՈՒԴԻԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Նավթ արդյունահանող երկրների OPEC կազմակերպության անդամ-երկրների շարքում նավթի արդյունահանման ծավալներով առաջատար Սաուդիան Արաբիան կտրուկ ընդլայնել է նավթի արդյունահանումը` հասցնելով այն աննախադեպ ծավալների: Այսպես, 2012 թվականի հունվար ամսին երկիրն արդյունահանել է օրական 9,87 բարել/նավթ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ ամսում Սաուդիան Արաբիան մեծացրել է նաև նավթի արտահանման ծավալները: Դեկտեմբեր ամսվա տվյալների հետ համեմատած ցուցանիշն աճել է 2%-ով և կազմել օրական 7.51 մլն բարել/նավթ: