ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՇԱԿԻ ԿՈՒԴՐԻՆԸ
ՌԴ նախկին Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ այս աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսներին: Ներկայումս ընթանում է փորձագետների ու վերլուծաբանների հանձնաժողովի կազմավորման գործընթացը: Աշխատանքներում ընդգրկված մյուս մասնակիցների անուները դեռևս չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Ա.Կուդրինը ՌԴ կառավարության կազմից հեռացել էր 2011 թվականի աշնանը, երբ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ նախագահ դառնալու դեպքում ինքը չի համաձայնի աշխատել նախագահ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունում: