ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. «ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱԿՑԻԱ»-Ն ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիա»-ն: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ՝ ակցիան կգործի հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2012թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից: