ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 13 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Այսօր՝ մարտի 26-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13256126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 1 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 100 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 106 354 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9860 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1660 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: