
ՀԲ. 2015Թ.-ԻՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԻՆԸ ԿԿԱԶՄԻ 94.7 ԱՄՆ ԴՈԼԱՐ/ԲԱՐԵԼ
Համաշխարհային բանկի նոր կանխատեսման համաձայն` 2012 թվականին համաշխարհային շուկայում նավթի 1 բարելի գինը կկազմի 98.2 ԱՄՆ դոլար, իսկ 2015 թվականին` 94.7 ԱՄՆ դոլար: ՀԲ փորձագետների գնահատականներով` 2012-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 1-1,5%-ով: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ ընթացիկ տարում OPEC անդամ երկրներից նավթի մատակարարումների օրական ծավալը կաճի 1 մլն բարելով: