ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 52 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52014139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 2 մլրդ 916 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 856 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 371 354 392 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2778 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր: