Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ 95%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ
03/04/2012 10:46
Կիսվել

ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ 95%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելի քան 94.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: ՀՀ Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 113.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.5% ով կամ 4.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ մաքսատուրքի, հաստատագրված վճարների և այլ հարկերի:

Այսպես, 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների ու տուրքերի 48.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին (45.3 մլրդ դրամ), 8%-ը՝ ակցիզային հարկի հաշվին (7.4 մլրդ դրամ), 13.4%-ը՝ շահութահարկի հաշվին (12.4 մլրդ դրամ), 14.3%-ը՝ եկամտահարկի հաշվին (13.2 մլրդ դրամ): Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 3.5 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 3.8%-ը:

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 3.2 մլրդ դրամ պետական տուրքեր, և գործունեության առանձին տեսակներից գանձվել են 3.2 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.5%-ը: Միևնույն ժամանակ, հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 2.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.1%-ը:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 20.1 մլրդ դրամ` 5.6%-ով կամ 1.1 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Նշենք նաև, որ 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե են մուտքագրվել 199 մլն դրամի դրամաշնորհներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52