Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ, ԱՐՄԵՆՏԵԼ-Ը ԵՎ VISA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՈԲՐԵՆԴԱՅԻՆ ՔԱՐՏ
03/04/2012 16:54
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ, ԱՐՄԵՆՏԵԼ-Ը ԵՎ VISA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՈԲՐԵՆԴԱՅԻՆ ՔԱՐՏ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) և Visa ընկերությունը հայտարարում են Հայաստանում Visa Alliance նոր կոբրենդային քարտի թողարկման մասին: Ինչպես այսօր` ապրիլի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին այս ընկերությունների ներայացուցիչները`  նոր համագործակցության առաջարկի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները և Beeline բաժանորդները կարող են ձևակերպել կոբրենդային Visa Classic Alliance դեբետային քարտ կամ էլ կոբրենդային Visa Gold Alliance վարկային քարտ և մասնակիցը դառնալ Beeline Bonus ծրագրին:

Այսպես, Հայաստանում և նրա սահմաններից դուրս գնումների և առևտրասպասարկման կենտրոններում ծառայությունների դիմաց, ինչպես նաև Ինտերնետ ցանցում կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտերով` կոբրենդային ծրագրի մասնակիցները կարող են կուտակել բոնուսային միավորներ: Բոնուսները կուտակվում են Beeline բաժանորդ-կոբրենդային քարտի քարտապանի հաշվեկշռին հետևյալ հաշվարկով` 1 բոնուսային միավոր քարտով ծախսած յուրաքանչյուր 70 դրամի դիմաց:

Յուրաքանչյուր ամսվա վերջում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակված միավորները փոխանակել Beeline բջջային կապի ծառայությունների հետ`անվճար րոպեների փաթեթներով և SMS-ով, ինչպես նաև «գեղեցիկ» համարներով: Չօգտագործած միավորները չեն կորում, այդպիսով Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակել միավորներ տարվա ընթացքում և փոխանակել դրանք անհրաժեշտ ծառայությունների հետ ավելի ուշ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության հետ համատեղ այս ծրագրի իրականացման նպատակը մեր ընկերության տեսանկյունից բջջային կապի ծառայությունից օգտվող մեր բաժանորդների գոհունակության բարձրացումն է: Մենք ողջունում ենք նման նախաձեռնությունները, քանի որ նրանք ուղղված են ծրագրի բոլոր գործընկեր-մասնակիցների ծառայություններից օգտվող անձանց օգտին: Մենք հավատում ենք, որ մեր հաճախորդներն ըստ արժանավույն կգնահատեն մեր համատեղ նախաձեռնության բոլոր առավելությունները, իսկ կոբրենդային քարտի ակտիվ կիրառումը թույլ կտա նրանց ավելի հաճախ շփվել»,- ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար` Անուշ Բեղլոյանը:

«Ժամանակակից վճարման և բջջային տեխնոլոգիաները առավել քան երբևէ համախմբում են սպառողներին ամբողջ աշխարհում` տրամադրելով հնարավորություն անհրաժեշտ վճարումները կատարել հարմար, արագ և անվտանգ ցանկացած վայրում և ցանկացած պահի, և օգնելով նրանց մնալ կապի մեջ», -նշեց ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան և Մոլդովա) Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր` Իրինա Կամխաձեն` հավելելով, որ համատեղ նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի, ԱրմենՏել-ի և Visa-ի ինտեգրացիոն ջանքերը թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններին և Beeline բաժանորդներին առաջարկելու էլ ավելի շատ առավելություններ` դրանով իսկ ամրապնդելով երկու ընկերությունների հաճախորդների հավատարմությունը և բարձրացնելով անկանխիկ վճարումների իրականացման համար Visa քարտի կիրառման մակարդակը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08