ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սահմանային անցակետերում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Մամուլի ծառայությունից՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:
«Մենք մշտական մոնիտորինգ ենք իրականացնում սահմանային անցակետերեում պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը և ինչպիսի խնդիրներ կան: Նախորդ տարի մեծ ջանքեր են ներդրվել անցակետերում իրավիճակն էապես բարելավելու համար:Արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել լուծելու արձանագրված կադրային և տեխնիկական խնդիրները՝ անցակետերում հնարավոր հերթերից և խցանումներից խուսափելու նպատակով: