
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ֆիքսված հեռախոսակապի իր կորպորատիվ հաճախորդներին տեղեկացնում է, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր: Նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում, հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:
Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար: Համապատասխան հրահանգները տեղադրված են «ԱրմենՏել» ընկերության պաշտոնական կայքի` safe.beeline.am էջում:
Ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: