ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, հետգնման ներկայացված ծավալը` 3 մլրդ 557 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 083 117 546 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0700 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: