
ԸՆԹՐԻՔ ԲԱՖԵԹԻ ՏԱՆՆ` ԱՌԱՆՑ ԲԱՖԵԹԻ
Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը մտադիր է իր անունը վերածել իրական բրենդի: Այս անգամ նա աճուրդի է հանել այն տանն ընթրելու «հնարավորությունը», որտեղ անցկացրել է իր մանկությունը: Հատկանշական է, որ ինքը՝ Բաֆեթը, այդ ընթրիքին չի մասնակցի, սակայն բոլոր հյուրերի համար կպատրաստի անվանական նվերներ:
Նշենք, որ eBay ինտերնետային աճուրդում մեկ անձի համար ընթրիքի մեկնարկային գինը սահմանվել է 6000 ԱՄՆ դոլար: Աճուրդը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա ապրիլի 20-ը:
Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը: