Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից առանց մաքսային վճարների վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք
25/05/2023 17:13
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից առանց մաքսային վճարների վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման, խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք:

Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծաքանակ կարագ և սերուցք` առանց մաքսային վճարների վճարման: 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և շուրջ 3 ամիս ձեռնարկվել են բազմակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձանց կողմից կազմակերպվել և իրագործվել է հանցավոր սխեմա, որի արդյունքում, պարտականությունից ազատող փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով 11 բեռնատարի միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք` ընդհանուր 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով: Մինչև նշված բեռները կհասնեն ՀՀ տարածք, հանցավոր խմբի կողմից կազմվել և ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի պաշտոնատար անձը հայտնում էր, թե 11 բեռնատարով ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքների համար և պահանջում է անհապաղ ներմուծումն ազատել մաքսային վճարներից`  ՌԴ ու ՀՀ կառավարությունների միջև գործող գաղտնի համաձայնագրի համաձայն:

Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների բազմակողմանիությունը և ամբողջականությունն ապահովելու, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունն ու դերարակատարությունը, ինչպես նաև ներմուծված բեռների իրական սեփականատերերին պարզելու նպատակով հիշյալ համաձայնագրի շրջանակում բեռները բաց են թողնվել` ծածկագրված եղանակով` գտնվելով ՊԵԿ աշխատակիցների 24 ժամյա դիտման տակ: Այդ ընթացքում  բեռնատարները Մեղրիի սահմանային անցակետից շարժվել են Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ, որտեղ մաքսային ձևակերպումները կատարելուց հետո դուրս են եկել տերմինալից, սակայն չեն գնացել ռուսական 102-րդ ռազմաբազայի պահեստներ, այլ կայանվել են Երևանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և այնտեղ մնացել 3 օր: Այդ ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական  ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները:

Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առիթով, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, նախաձեռնվել է քրեական վարութ: Միաժամանակ, բոլոր բեռնատարները ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոկայանատեղիից տեղափոխվել են ՊԵԿ հսկողության գոտի:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://www.youtube.com/watch?v=4HlYcuORVdU

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52