Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Երևանում կացկացվի Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը
26/05/2023 12:12
Կիսվել

Երևանում կացկացվի Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը

Հունիսի 6֊7֊ը Երևանում տեղի կունենա 2023թ. Կապի եվրոպական գագաթնաժողովը, որն  այս տարի անցկացվում է «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո։

Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: 

Ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար: Երբ համայնքը միավորվում է կառուցելու սեփական ցանցը, համայնքային ցանցերը դիտարկվում են որպես ինտերնետ հասանելիություն ապահովելու այլընտրանքային մոտեցումներ։ Նմանատիպ ցանցերը շահույթ չեն հետապնդում, սակայն հիանալի միջոց են ողջ աշխարհում նվազեցնելու առանց ինտերնետ հասանելիության համայնքների թիվը: Միևնույն ժամանակ սրանք կարող են օգնել կամրջել թվային անջրպետը և նպաստել մի շարք ոլորտների, այդ թվում` բիզնեսի,  կրթության և տուրիզմի զարգացմանը։

Միջոցառումը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղության վրա.

  • Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,
  • Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,
  • Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։

Մանրամասները միջոցառման նախնական օրակարգում են` https://bit.ly/3pNtA1a ։

Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:

Հայաստանում այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։ Նշենք որ 2022թ. Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ Համայնքային ցանցեր ծրագրի միջոցով Արարատի մարզի Շաղափ համայնքն ապահովվեց լայնաշերտ օպտիկական ինտերնետ հասանելիությամբ։

Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։

Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :

Կապի եվրոպական գագաթնաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/41KDVs2։ Այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի www.operator.am կայքում  և Հայաստանի օպերատորների միության սոցիալական մեդիայի էջերում`

Facebook https://bit.ly/3pwkBkP  

LinkedIn https://bit.ly/3pJ3wnY 

Twitter https://bit.ly/3MFPLjb ։

Internet Society֊ն (Ինտերնետ հասարակություն) ձևավորվել է 1992թ. Վինթ Սըրֆի, Բոբ Քանի և այլոց կողմից, ովքեր Ինտերնետի տեխնիկական զարգացման գործում առաջամարտիկներից են եղել։ Internet Society֊ն աջակցում և նպաստում է ինտերնետի զարգացմանը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, մշակում է համացանցի օգտագործման քաղաքականություն, կառուցում է համայնքային ցանցը և նպաստում վերջինիս աշխատունակության ապահովմանը։Կազմակերպության աշխատանքը հավատարիմ է նպատակներին, որպեսզի ինտերնետը լինի բաց, գլոբալ կապակցված, անվտանգ և վստահելի` ձգտելով համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այս նպատակները:

https://www.internetsociety.org/

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։ Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է լուծել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։ Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և  համացանցի անվտանգ կիրառությունը։

https://www.operator.am/ 

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88