ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 13/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.39 դրամով և կազմել է 392.16 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.01 դրամով և կազմել 515.93 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 և կազմել 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.43 դրամով և կազմել 624.79 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 153.17 դրամով և կազմել 21036.84 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.50 դրամով և կազմել 396.78 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 43.11 դրամով և կազմել 19984.05 դրամ մեկ գրամի դիմաց: