ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել է 392.55 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.28 դրամով և կազմել 511.69 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 և կազմել 13.24 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.65 դրամով և կազմել 622.19 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 5.93 դրամով և կազմել 21032.52 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 11.66 դրամով և կազմել 408.47 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 207.66 դրամով և կազմել 20193.24 դրամ մեկ գրամի դիմաց: