Իլոն Մասկին ցուցադրել են նորացված Model 3-ի նախատիպը Շանհայի Tesla գործարանում
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ամերիկյան ընկերության գործարանի ներկայացուցիչները Շանհայում Իլոն Մասկին ցուցադրել են Model 3 սերիական մեքենայի նախատիպը:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ նորացված մոդելը՝ զանգվածային շուկայի առաջին Tesla սեդանն է՝ մի փոքր ավելի երկար և ավելի սպորտային, քան նախորդ տարբերակը։ Բացի այդ, մեքենան ունի ավելի էլեգանտ ինտերիեր։
Հիշեցնենք՝ 2019 թվականին Շանհայում բացվեց Tesla գործարանը։ Անցյալ տարի արդիականացումից հետո ձեռնարկությունն ի վիճակի է տարեկան արտադրել 1 միլիոն Model 3 և Model Y էլեկտրական մեքենա: Ավելի վաղ ԶԼՄ-ում տեղեկություններ էին հայտնվել Շանհայում Tesla-ի մեկ այլ հավաքման գործարան կառուցելու մասին: Նախատեսվում է տարեկան 450 հազար Model 3 և Model Y արտադրություն հիմնել։