Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայտնի է Երևանում կայանալիք Կապի Եվրոպական Գագաթնաժողով 2023֊ի ծրագիրը
03/06/2023 19:33
Կիսվել

Հայտնի է Երևանում կայանալիք Կապի Եվրոպական Գագաթնաժողով 2023֊ի ծրագիրը

Հունիսի 6֊7֊ը Երևանում կանցկացվի «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով  Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը։

Միջոցառման երկու օրերի ընթացքում ոլորտի մասնագետները աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից և Հունաստանից կմիավորեն իրենց ջանքերը` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Գագաթնաժողովի առաջին օրը` հունիսի 6֊ին, կանցկացվի 3 պանելային քննարկում.

  • Ռազմավարական մոտեցումները հասանելիության խթանման գործում

Այս պանելային քննարկումը կենտրոնանալու է համակարգված ջանքերի և կարգավորող շրջանակների վրա, որոնք լրացուցիչ հասանելիություն և ցանցային լուծումներ են տրամադրում` ինչպիսիք են Համայնքային ցանցերը:  Փորձառու մասնագետները տարածաշրջանից և ամբողջ աշխարհից կփոխանակեն իրենց փորձը և մոտեցումները։

  • Ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ և լուծումներ

Այս պանելային քննարկման ժամանակ  մասնագետները կկենտրոնանան ֆինանսավորման այն նորարարական մեխանիզմների վրա, որոնք ստեղծելով և օգտագործելով` հնարավոր կլինի ապահովել հասանելիություն ամենուր:

  • Տեխնիկական մարտահրավերներ և հնարավորություններ

Աշխարհի բնակչության 1/3֊ը դեռ Ինտերնետ հասանելիությամբ ապահովված չէ։ Մարդիկ ողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում, համախմբվում և կառուցում են իրենց սեփական Ինտերնետ կապը` համայնքային ցանցերի, կոոպերատիվների և կապի այլ լրացուցիչ լուծումների միջոցով` ապահովելով հասանելիություն ամենուր։

Նույն օրը նաև տեղի կունենա Համայնքային ցանցերի չեմպիոնների պարգևատրման արարողությունը։ Մրցանակը տրվում է համայնքային ցանցերի կառուցման գործում մեծ ներդրում ունեցած անձանց։

Գագաթնաժողովի երկրորդ օրը` հունիսի 7֊ին, տեղի կունենա կլոր սեղան֊քննարկում` «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն Ինտերնետի խելամիտ օգտագործման ճանապարհով գյուղական համայնքների հզորացման իրենց մոտեցումները։

Բանախոսների և քննարկվող թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են միջոցառման օրակարգում` https://bit.ly/3pNtA1a

Միջոցառմանն առցանց տարբերակով մասնակցելու համար անհրաժեշտ է  գրանցվել՝ https://bit.ly/41KDVs2

Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։

Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :

Կապի եվրոպական գագաթնաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/41KDVs2։

Internet Society֊ի մասին

Internet Society֊ն (Ինտերնետ հասարակություն) ձևավորվել է 1992թ. Վինթ Սըրֆի, Բոբ Քանի և այլոց կողմից, ովքեր Ինտերնետի տեխնիկական զարգացման գործում առաջամարտիկներից են եղել։ Internet Society֊ն աջակցում և նպաստում է ինտերնետի զարգացմանը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, մշակում է համացանցի օգտագործման քաղաքականություն, կառուցում է համայնքային ցանցը և նպաստում վերջինիս աշխատունակության ապահովմանը։ Կազմակերպության աշխատանքը հավատարիմ է նպատակներին, որպեսզի ինտերնետը լինի բաց, գլոբալ կապակցված, անվտանգ և վստահելի` ձգտելով համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այս նպատակները: https://www.internetsociety.org/

Հայաստանի օպերատորների միության մասին

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։ Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է լուծել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։ Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և  համացանցի անվտանգ կիրառությունը։ https://www.operator.am/

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85