
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՄՀ ԱՆԴԱՄ
Հարավային Սուդանը պաշտոնապես անդամակցել է Արժույթի միջազգային հմնադրամին (ԱՄՀ): ԱՄՀ հաղորդագրության համաձայն` այժմ արդեն ԱՄՀ-ի անդամ է 188 երկիր, որոնց համախառն ներդրումները կազմում են 366,5 մլրդ ԱՄՆ դոլար:
«Հարավային Սուդանը, բախվելով տնտեսական լուրջ դժվարությունների, աջակցություն է ստացել ԱՄՀ-ի կողմից: Հիմադրամը խթանել է երկրում տնտեսական կայության վերականգնումը», – նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական հայտարարության մեջ:
ԱՄՀ-ում Հարավային Սուդանի քվոտան սահմանվել է 189,3 մլն ԱՄՆ դոլար: