Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
19/04/2012 14:29
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ արդեն երկրորդ տարին ընկերությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության հովանավորությունը: Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև բիզնեսի կառավարման ունակությունների և ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:

Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում:

Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«ՏՏ ոլորտում ամենաժամանակակից գիտելիքներով օժտված երիտասարդ կառավարիչների մեջ արվող ներդրումները հանդիսանում են այն կարևորագույն գործոնը, որով մեծապես պայմանավորված է Հայաստանի` ՏՏ համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի գրավումը»,-ասել է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Այսօր արդեն ակնհայտ է, որ առանց ՏՏ-ների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը և այս առումով էական դեր ունի ՏՏ  մասնագետների կրթական և վերապատրաստման համակարգը` որպես արդիականացման հիմնական գրավական: Եվ այս ծրագրի իրականացմամբ մենք մեծապես կօգնենք թե’ տեղական կազմակերպություններին, թե’ ընդհանուր ոլորտի զարգացմանը»,-ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Վարդան Նիկոյանը:

«Մենք համոզված ենք, որ ՏՏ ոլորտի բարձր արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են բարձրակարգ ՏՏ մենեջերներ, որոնք կարող են փոփոխություններ մտցնել և նորարարություն բերել թե տեխնոլոգիաների, և թե կիրառական գիտության և մենեջմենթի ոլորտներում: Սթենֆորդի համալսարանի` ՏՏ ոլորտում մենեջերների բարձրակարգ դասընթացում հայաստանյան ՏՏ ոլորտի մենեջերների մասնակցությունը հովանավորելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը միևնույն ժամանակ խիստ պահանջներ է ներկայացնում ընտրություն անցած մենեջերներին. մենք ակնկալում ենք, որ այս դասընթացն անցած երեք մենեջերները վերադառնալուց հետո կդառնան մեր երկրում տեխնոլոգիական նորարարության և ոլորտում կառավարման առաջատարներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վերապատրաստումը երկարաժամկետ զգալի ներազդեցություն կունենա ոչ միայն այն ընկերությունների վրա, որոնցից ընտրվել են մենեջերները, այլև ավելի լայն` ամբողջ ոլորտի վրա` երկրի մակարդակով: Դասընթացը ոչ միայն կնպաստի առանձին ընկերության մրցունակության, այլև` ՏՏ ամբողջ ոլորտի զարգացմանը: «Լավագույն ՏՏ մենեջեր» ծրագրի առաքելությունը Հայաստանում ՏՏ ոլորտի մրցակցային առավելության մեծացումն է»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան.

• Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում հաջողության գրավականը,

• Փորձարկել իրենց բիզնես հեռանկարները և նորարարական մտածողությունը,

• Ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ և հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից,

• Կառուցել մասնագիտական հարաբերություններ և երկարատև գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ,

• Դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02