Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 16%-ՈՎ
20/04/2012 11:48
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 16%-ՈՎ

2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն ավելացել են 16,4%-ով՝ կազմելով 619.4 մլն խ.մ: Այս մասին հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ նշված ժամանակահատվածում իրացվել է 563.1 մլն խ.մ, ինչը 15,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսակում, նախորդ տարվա համեմատ, զգալի ավելացել են բնական գազի սպառման ծավալները՝ սպառողների կողմից:

Այսպես, բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են շուրջ 265.6 մլն խ.մ, ինչը 19,8%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

Միևնույն ժամանակ, շուրջ 20%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 84.3 մլն խ.մ: 1,85%-ով ավելացել է սպառումն այլ սպառողների կողմից՝ կազմելով 91 մլն խ.մ:

Ավելացել են նաև գազի սպառման ծավալները՝ 17,3%-ով էներգետիկայի եւ 13,6%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 77.7 մլն խ.մ եւ 44.4 մլն խ.մ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58