
ԱՄՀ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ
G20-ի անդամ երկրները համաձայնել են կրկնապատկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հակաճգնաժամային ռեսուրսները: Այս մասին հայտարարվել է օրերս Վաշինգտոնում կայացած G20 համաժողովի շրջանակներում:
Միջազգային Bloomberg գործալության փոխանցմամբ` ԱՄՀ-ն պատրաստ է ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար հատկացնել 700 մլրդ ԱՄՆ դոլար: Լրացուցիչ ֆինանսական միջոցները կուղղվեն Եվրագոտու երկրների պետական պարտատոմսերի գնմանը:
Փորձագետների հավաստմամբ` մոտակա ժամանակահատվածում ֆինանսական օգնության կարիք կունենան Իսպանիան և Իտալիան: