Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
26/04/2012 12:39
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Philatelpia» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցությունը` նպատակ ունենալով նպաստել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել»-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ընկերության աջակցության շնորհիվ «Philatelpia» հասարակական կազմակերպությունն արդեն երրորդ տարին է, ինչ  իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև ցուցաբերում է սոցիալական և հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին` իրականացնելով մի շարք գործնական ծրագրերի աջակցություն: Մասնավորապես իրականցվել են որակավորման բարձացմանն ուղղված դասընթացներ, ինչպես նաև համակարգչային ուսուցման դասընթացներ հատուկ կարիքներով երեխաների համար:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են հասարակության մեջ հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը: Զարգացած երկրներում ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են հազարավոր նման երեխաների զգալ իրենց հասարակության լիիրավ անդամ: Հայաստանում  «ԱրմենՏել»  ընկերությունը պատրաստ է կիրառել այս փորձն` ուղղորդելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները երեխաների կարիքները հոգալու համար», -նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏել»  ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռել մեզ բավականաչափ ընդլայնել մեր գործունեության շրջանակներն ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններում»,- ասել է «Philatelpia» հասարակական կազմակերպության տնօրեն Հովիկ Իսրայելյանը:

Նշենք, որ «Philatelpia» հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում՝ սկսած 2003թ-ից:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48