Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
27/04/2012 10:01
Կիսվել

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ ապրիլի 26-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհամոնիկ մեծ համերգասրահում մասնակցել է Տղամարդկանց առողջության 8-րդ միջազգային կոնգրեսի բացմանը:

Կառավարության անունից ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Կոնգրեսը Երևանում, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների աջակցությամբ: Առողջապահությունը գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում և մենք այսօր իրականացնում ենք մեծամասշտաբ մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով այս բնագավառի մի քանի ոլորտներում Հայաստանը դարձնել առաջատար երկիր: Դա նշանակում է, որ Ձեր համագործակցությունը կօգնի մեզ վեր հանել մեր երկրում առկա համեմատական առավելությունները, մտավոր և գիտական ներուժը, որոշելու համար, թե ինչպիսի ներդրումներ պետք է կատարի կառավարությունը՝ առողջապահության հետագա զարգացման աշխատանքները կազմակերպելու համար»:

Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առողջապահության բնագավառի մասնագետների այս հանդիպումը թույլ կտա ամրապնդել փոխադարձ կապերը և մշակել ոլորտի զարգացման նոր ուղղություններ:

Կոնգրեսին մասնակցում են 1500-ից ավելի մասնագետներ՝ ԱՊՀ երկրներից, Հունգարիայից, Չեխիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ պետություններից:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03