ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2012 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված հասույթի համախառն ծավալը կազմել է 37.2 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4.0%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն բջջային ծառայությունների ոլորտում հասույթն աճել է 12.6%-ով և կազմել 23.0 մլրդ ՀՀ դրամ, իսկ ինտերնետ հասանելիության ոլորտում գրանցվել է հասույթի շուրջ 10% անկում (6.8 մլրդ ՀՀ դրամ):
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում ստացված համախառն հասույթը պահպանվել էր նախորդ տարվա նույն մակարդակում` կազմելով 158.6 մլրդ ՀՀ դրամ: