VISA-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 23%-ՈՎ
Ամերիկյան Visa վճարային համակարգն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած պաշտոնական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Visa-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 23%-ով և կազմել 1,29 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեությունից հասույթն աճել է 15%-ով և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Visa Inc. ընկերությունը ներկայացնում է ԱՄՆ խոշորագույն քարտային վճարային համակարգերից մեկը: Ընկերության շահույթը ձևավորվում է քարտային ծառայությունների մատուցման դիմաց պահվող գումարներից:
Նշենք, որ աշխարհում հաշվառվում է շուրջ 1,9 մլրդ Visa քարտ: Դրանց տարեկան քարտային շրջանառությունը գերազանցում է 5,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: