ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2012 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 35,3%-ով և կազմել 3965.4 հազար լիտր: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալներով՝ հաշվետու այս երեք ամիսներին մեր հանրապետությունում օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալներն աճել են 72.3%-ով և կազմել 1728.1 հազար լիտր, գարեջրի արտադրության ծավալներն աճել են 5.3%-ով և կազմել 1679.8 հազար լիտր, իսկ գինու արտադրության ծավալներն, աճելով 13%-ով, կազմել են 991.6 հազար լիտր: Միևնույն ժամանակ, շամպայն գինիների արտադրության ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են ավելի քան 59%-ով և կազմել 19.7 հազար լիտր: