ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52065131 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 850 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 850 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 371 721 713 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2489 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 9.3500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: