
ANGRY BIRDS-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 10 ԱՆԳԱՄ ԱՃՈՎ
Ֆիննական Rovio Entertainment ընկերությունը, որը հայտնի է որպես Angry Birds խաղի արտադրող, ամփոփել է և հրապարակել 2011 թվականի իր գործուեության արդյունքները: Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատությամբ, ընկերության համախառն հասույթն աճել է 10 անգամ և կազմել 106,3 մլն ԱՄՆ դոլար:
Rovio ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը զգալի աճել է: Ներկայումս ընկերությունում աշխատում է 224 մարդ: