ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015թ. մայիսի 16-ը։
Նշենք, որ ընկերությունը դեռևս 1988թ. ներմուծել է հողաթափերի արտադրության կարուսելային հաստոց և հարակից հաստոցներ և սկսել արտադրություն, սակայն չդիմանալով մրցակցությանը՝ 2011թ. ստիպված է եղել դրանք ժամանակավորապես տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ հիմնել համատեղ ձեռնարկություն։
Որոշման ընդունումն ընկերությանը թույլ կտա ՌԴ-ում գործունեության արդյունքում ստացված եկամուտը ծառայեցնել Եղվարդի ֆաբրիկայի զարգացմանը։