ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է
2012 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանն արտահանել է 741,1 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 176,4 հազար լիտր խաղողի գինի (բնական): ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանից խաղողի գինու արտահանման ծավալը, բնաիրային արտահայությամբ, կրճատվել է շուրջ 10%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ գրանցվել է խաղողի գինու արտահանման ծավալների 14% աճ:
Նշենք, որ 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանից արտահանվել էր 652,1 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 194,7 հազար լիտր խաղողի գինի: