
«ԱՐՄԵՆՏԵԼ». ԿԱՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մայիսի 18-ի առավոտյան “ԱրմենՏել” բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է:
Աշխատանքների ընթացքում, սակայն, ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ:
Տարածած հայտարարության համաձայն՝ ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն:
Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից: