ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.28 դրամով և կազմել է 401.07 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.48 դրամով և կազմել 511.93 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 12.87 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով և կազմել 632.65 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 610.36 դրամով և կազմել 20,534.81 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 0.93 դրամով և կազմել 366.08 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 132.52 դրամով և կազմել 18,800.47 դրամ մեկ գրամի դիմաց: