Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ  «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ
25/05/2012 17:38
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով  մրցույթի հաղթողին: Մրցույթն անց է կացվել Facebook սոցիալական ցանցում` https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia պաշտոնական էջում:

Մրցույթում հաղթող է ճանաչվել երևանցի Շողիկ Վարդանյանը, ով շահել է Samsung GT-P6200 պլանշետային համակարգիչ: «Մենք սրբորեն ծառայել ենք մեր Հայրենիքին. Զինվորի և ուսուցչի պատմություն» վերնագրով հաղթած աշխատանքը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմի վետերան, աշխատանքի վետերան  և վաստակավոր մանկավարժ 92-ամյա Մակիչ Դալլաքյանին (Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մակիչ Դալլաքյանը կռվել է մինչև 1944թ, իսկ երբ հատուկ հրամանով զորացրվել են բոլոր մանկավարժները, մշտական բնակություն է հաստատել Երևանում: Նա նշանակվել է մայրաքաղաքի թ.34 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է 30 տարի):

Հաղթողի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում:

Հանձնելով մրցանակը՝ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է. «Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, որոնք իրենց հարցազրույցներում ներկայացրել են մեր հերոսների փառավոր ուղին: Ձեր աշխատանքները թույլ են տալիս իմանալ ավելին և ներկայացնել երիտասարդ սերնդին մեր պապերի և հայրերի սխրագործությունները, մարտական հաղթանակները, պարգևներն ու փառավոր ուղին, որը նրանք անցել են ի փառս մեր երկրի»:  

Մրցույթի նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48