ԳԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՈՎ ԱՄՆ-Ն ԱՌԱՋ ԿԱՆՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Մինչև 2035 թվականը բնական գազի սպառման համաշխարհային ծավալները զգալի կաճեն և ներկայիս 2.7 մլրդ տոննայից կհասնեն 4,2 մլրդ տոննայի: Արդյունքում, 2035 թվականին էներգակիրների համաշխարհային սպառման ծավալում գազի մասնաբաժինը կհասնի 25%-ի՝ այդ ցուցանիշով փոքր-ինչ զիջելով միայն նավթին: Այս մասին նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) պաշտոնական հաղորդագրության մեջ:
Գործակալության վերլուծաբանների կանխատեսմամբ՝ արդեն 2035 թվականին գազի արդյունահանման ծավալներով Ռուսաստանն իր առաջատարի դիրքը կզիջի ԱՄՆ–ին: Սպասվում է, որ 2035 թվականին Ռուսաստանում կարդյունահանվի 784 մլրդ մ3 գազ, իսկ ԱՄՆ–ում ցուցանիշը կկազմի 821 մլրդ մ3:
Միևնույն ժամանակ, գազի արդյունահանման ծավալները զգալի կաճեն նաև Չինաստանում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: