Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՀՊՏՀ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ
30/05/2012 17:28
Կիսվել

ՀՊՏՀ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

Այս կամ այն բուհի գործունեության հաջողությունը բացահայտվում է պատրաստած մասնագետների հանդեպ դրսևորվող պահանջարկով: Մրցունակ կադր համարվելու նշաձողը սահմանում է շուկան: Այս համատեքստում, կրթության համակարգում ժամանակակից մեթոդների ներդրման ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է ոչ միայն բուհերի, այլև` գործատուների շահերից:

ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընդառաջ է գնում պահանջված կադրեր պատրաստելու ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի  ցանկությանը:

Գյումրեցի ապագա տնտեսագետներին տրամադրված ժամանակակից տեխնիկան կարևոր դեր կունենա նրանց մասնագիտական հեռանկարների առումով: ՏՏ ու համացանցի ընձեռած ահռելի տեղեկատվության առկայությունը մեթոդական հարուստ նյութ կապահովեն նաև պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Այսպես, եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացին ընդառաջ` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով և այլ սարքերով: Համալսարանում կգործի նաև Wi-Fi անկյուն: Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարևորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու և դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու հրաշալի գործիք է դասախոսների համար: Ուսումնական նյութի մատուցման ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տիրապետելու առավելագույն գիտելիքների:

«Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարևոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով: Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա ետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը և համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել և մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նորարարությունների կողմնակից ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում գնահատվում են կրթության որակը և շուկայի պահանջներից բխող մրցունակ կադրերի պատրաստումը: Այս բուհի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունն այդ տեսանկյունից հաջողված պետք է համարել:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88