ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30%-ՈՎ
2012 թվականի առաջին չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են շուրջ 30%-ով և կազմել 5244.2 հազար լիտր: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալներով՝ հաշվետու ամիսներին մեր հանրապետությունում օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալներն աճել են 73%-ով և կազմել 2360.4 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալներն աճել են 9.1%-ով և կազմել 3064.9 հազար լիտր:
Միևնույն ժամանակ, հունվար-ապրիլին հայկական գինու արտադրության ծավալները նվազել են 4%-ով և կազմել 1315.8 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրության ծավալները կրճատվել են 47%-ով և կազմել 29.6 հազար լիտր: