ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐԱԳՈՏՈՒ ՓԼՈՒԶՄԱՆԸ
Չինաստանի կառավարությունը հատուկ միջոցառումների ծրագիր է նախապատրաստում Եվրագոտու ճգնաժամի խորացման ու եվրոյի միասնական համակարգի հավանական փլուզման դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ծրագրի շրջանակներում Չինաստանը նախատեսում է եվրոպական տարածաշրջանում վատագույն սցենարի զարգացման դեպքում առավել կայունացնել ազգային արժույթը՝ յուանը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել օտարերկրյա կապիտալի ներհոսքի վերահսկողության ուժեղացման և երկրում տնտեսական կայունության ամրապնդման ուղղությամբ:
Նշենք, որ Եվրամիությունը Չինաստանի առևտրային խոշորագույն գործընկերն է: 2011 թվականի արդյունքներով Չինաստանից Եվրոպա է արտահանվել 292 մլրդ եվրոյի արտադրանք: Միևնույն ժամանակ, ներմուծման ծավալը կազմել է 136 մլրդ եվրո: