Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
05/06/2012 16:18
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Կլիմայական պայմանները միշտ չէ, որ նպաստավոր են հայաստանցի ֆերմերների համար: Ամեն տարի երկրի գյուղատնտեսությունը բերքի և գույքային զգալի կորուստներ է կրում անբարենպաստ եղանակի պատճառով: Կարկուտից ստացվող վնասը կազմում է բնական աղետներից ստացվող ամբողջ վնասի մոտ 50 տոկոսը: Հաճախ էլ` կարկուտի տեսքով տեղումները հանգեցնում են բերքի` մեծածավալ, իսկ որոշ դեպքերում նաև` լրիվ կորստի: Բացի այդ, վերջին տասնամյակներում արձանագրվող կլիմայական փոփոխությունները հանգեցրել են կարկտային տեղումների սաստկացման: Մշակված հողատարածքները կարկուտից պաշտպանելու ամենաիրատեսական տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է:

Միայն այս տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ և Արգինա գյուղերում ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրման և տեղակայման համար: Այս գյուղերի ագարակատերերին քաջ հայտնի է, թե ինչ ծավալի նյութական վնաս կարող է հասցնել կարկուտը: Անցյալ տարի, ըստ որոշ գնահատականների, տեղումների պատճառով նրանք գյուղատնտեսական ապրանքների` մոտ 60 տոկոս կորուստ են կրել:

Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային հեռախոսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրություններ: Վերջինիս տեխնիկական ապահովումը իրականացվում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում ՎիվաՍել–ՄՏՍ–ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործվել է արևային էլեկտրասնուցման համակարգ:

Հակակարկտային համակարգը բաղկացած է գազագեներատորից և գործարկման ավտոմատ համակարգից: Հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը: Համաձայն այս մեթոդի, դեպի վեր ուղղորդված հարվածային ալիքների դաշտը ներազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա, դրանով իսկ չեզոքացնելով կարկուտի առաջացման և հետագա հասունացման հնարավոր նախապայմանները և գոյացումները:

«Հաճախ` գարնանը կարկուտը զգալի վնաս է հասցնում գյուղացիներին: Սա նաև կորուստների է բերում Հայաստանի ամբողջ գյուղատնտեսության համար, որը և առաջնային, և, միևնույն ժամանակ, տնտեսության ամենախոցելի ոլորտներից է. զգալի ժամանակ և ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետևանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Սա հսկայական կորուստ է թե երկրի տնտեսության, և թե մասնավոր տնտեսությունների համար: Հակակարկտային կայանները կօգնեն ավելացնել գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` բարելավել մարզերի բնակչության կյանքի որակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2008-ից 2010 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ: Գյուղական համայնքներում 4 տարում ընդհանուր առմամբ 165 միլիոն ՀՀ դրամ գումարի ներդրումների միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է օգնել նվազագույնի հասցնել բերքի կորուստը և ապագայում գյուղացիների` կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Հինգ գյուղում մոտ 90 տոկոս արդյունավետությամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում այժմ հնարավոր կլինի պաշտպանել 800 հեկտար մշակված հողատարածք: «Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել և արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր և արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11