Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
07/06/2012 11:56
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը:

Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ և որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս հանդիպում ենք մի շարք յուրահատուկ դժվարությունների և փորձում գտնել մեր ուրույն լուծումները, որոնք հնարավորություն են տալու հին համակարգից անցնել ժամանակակից համակարգի՝ այդ անցումը կազմակերպելով արդյունավետ կերպով»:

Այդ տեսակետից, վարչապետը կարևորել է այն խնդիրները, որոնք համաժաղովի մասնակիցներն արդիական են համարում և համոզմունք հայտնել, որ այս միջոցառումը հնարավորություն կտա ներկայացնել այս բնագավառում հայկական փորձը և իրականացնել մտքերի արդյունավետ փոխանակում:

Համաժողովի նպատակն է ԱՊՀ և միջազգային իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը՝ համատեղ գործարար հնարավորությունների և երկարատև համագործակցության հիմքերի ստեղծման համար: Համաժողովին մասնակցում են մի շարք հեղինակավոր իրավաբանական ընկերությունների 135 ներկայացուցիչներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45