ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 07/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել է 413.24 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.95 դրամով և կազմել 520.15 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.91 դրամով և կազմել 640.89 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 384.26 դրամով և կազմել 21,722.57 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 26.29 դրամով և կազմել 390.08 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 676.68 դրամով և կազմել 19,370.95 դրամ մեկ գրամի դիմաց: