Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏՈԿԻՈՅԻ ՍՈԿԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
08/06/2012 10:59
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏՈԿԻՈՅԻ ՍՈԿԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ Նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման պատվի արժանացնելու համար:

«Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն և մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչակեցինք, և Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության և ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի և շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր», – իր ելույթում նշել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլև ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը:

«Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության և մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում», – ընդգծել է Սերժ Սարգսյանը:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46